News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իտալիայում 84-ամյա կինը ցանկացել է բաժանվել 88-ամյա ամուսնուց, քանի որ սեռապես չբավարարված է զգացել: Այս մասին գրում է Gazeta-ն:

The Local-ի փոխանցմամբ, տղամարդն իտալուհու արդեն երրորդ ամուսինն է: Կնոջ խոսքով, վերջին ամուսինը հիասթափեցրել է իրեն, քանի որ չի կարողանում կատարել ամուսնական պարտականությունները:

Իտալուհին իրավաբան է վարձել՝ խնդրելով ապահարզանի փաստաթղթեր պատրաստել: Փաստաբանը փորձել է կնոջը համոզել հետ կանգնել որոշումից՝ առաջարկելով իր տարիքին ավելի հարմար զբաղմունք գտնել: Կինը, սակայն, հայտարարել է. քանի որ թոռներ չունի, որոնց հետ կարող էր ժամանակ անցկացնել, ապա կարող է սեքսով զբաղվել նաեւ այս տարիքում:

Ամուսնու հետ խոսելու արդյունքում փաստաբանը պարզել է, որ կինը ցանկացել է կողակցին ստիպել վիագրա ընդունել: Տղամարդը, սակայն, հրաժարվել է՝ նշելով, որ թույլ սիրտ ունի:

Տարեց ամուսիններն այդպես էլ չեն հաշտվել: Տղամարդու հայտարարությանը, թե նախընտրում է ժամանակ անցկացնել ընկերների հետ, կինը պատասխանել է, որ իր համար նոր սիրեցյալ կգտնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ