News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան՝ ամենախիտ բնակեցված Քալիֆորնիա նահանգում ոստիկանության աշխատակիցները վերջին 6 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ավելի քան 610 սպանություն են գործել:

Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը (ACLU) զեկույց է հրապարակել, որի համաձայն, 2009-2014 թվականներին նահանգում իրավապահները ձերբակալության ժամանակ 610 սպանություն են գործել, 598-ի դեպքում կասկածյալները գնդակահարվել են։

NEWSru-ի փոխանցմամբ, այդ 610 դեպքերից 608-ը պաշտոնապես համարվել են զենքի իրավաչափ եւ արդարացված կիրառման արդյունք, եւ միայն երկու դեպքում է լայնածավալ հետաքննություն սկսվել։

Ըստ The Atlantic-ի, իրավապաշտպաններն այդ ցանկում չեն ներառել 2014 թվականի վերջին արձանագրված մի քանի դեպքեր, ինչպես նաեւ ոչ հրազենային վիրավորումից կասկածյալների մահվան, կասկածյալների՝ «պատահական», «բնական» ճանաչված մահվան, ինքնասպանության, սպանության դեպքերը, որոնցով հետաքննություն է անցկացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ