News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Porter DDG 78 հածանավը, որն «Իջիս» հակահրթիռային պաշտպանության համակարգ եւ «Տոմահավկ» թեւավոր հրթիռ ունի, երեքշաբթի Սեւ ծովի ջրային տարածք է մտել: Այս մասին հաղորդել են թուրքական լրատվամիջոցները՝ Բոսֆորով նավի անցման լուսանկարներ հրապարակելով:

ԱՄՆ ՌԾՈՒ 6-րդ օպերատիվ նավատորմի հրամանատարությունը նախօրեին հաղորդել էր, որ հածանավը «Սեւ ծով է ուղղվել՝ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար»:

«Նովոստի Mail.Ru»-ի փոխանցմամբ, արշավն իրականացվում է «Ատլանտյան վճռականություն» գործողության շրջանակում, որի նպատակն է ուկրաինական ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակիցների աջակցությունը ցուցադրել Բալթիկ եւ Սեւ ծովերում:

Ուկրաինայի արեւելյան շրջաններում ճգնաժամից ի վեր Սեւ ծովում մշտապես ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի ոչ սեւծովյան այլ երկրների ՌԾՈՒ նավեր կան: «ԱՄՆ-ն հավատարիմ է Արեւելյան Եվրոպայում մշտական ներկայության ապահովմանը»,- ասված է ամերիկյան կողմի հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ