News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցումի առեւտրականները, որոնք քաղաքապետարանի պահանջով սեպտեմբերից ստիպված են իրենց առևտուրը միայն տաղավարների ներսում իրականացնել, իրենց խաբված են զգում: NEWS.am-ի հետ զրույցում առևտրականներից Արմանը նշեց, որ 2015թ. սեպտեմբերի 3–ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո, երբ համաձայնության են եկել, որ առեւտուրը կիրականացնեն միայն տաղավարների ներսում և փոխարենը իրենց հարկերը կնվազեցնեն,  միայն մեկ ամիս են 120 հազար դրամ հարկ վճարել, հոկտեմբերին նրանցից կրկին 150 հազար դրամ են պահանջել: Բացի դրանից, Արմանի խոսքով` առևտուրը միայն տաղավարների ներսում իրականացնելու արդյունքում շրջանառությունը էապես նվազել է:

«Ինչ սկսել ենք առևտուրը միայն տաղավարների ներսում իրականացնել, 90 տոկոսով առևտուրը նվազել է: Էս խանութների ձեռը գերի եմ ընկել, ստիպված աշխատում եմ, որ վարկերս կարողանամ փակել, բայց արդեն դա էլ չի ստացվում: Մոտ 250 աշխատող ենք, չգիտենք էլ` ինչ է լինելու, հազիվ գոյատևում ենք»,-ասաց առևտրականներից Արմանը:

Տպել
Ամենաշատ