News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իտալիայում արդեն 19 տարի գործող՝ իտալացի երաժիշտների «Արարատ» համույթ նվագախումբը փորձում է երաժշտության միջոցով աշխարհին տեղեկացնել Հայոց ցեղասպանության մասին:

«Մենք ուզում ենք ցույց տալ, որ թուրքերը փորձել են ոչնչացնել ամենը, ինչ հայկական է: Մենք նվագում ենք, մարդիկ մեզ լսում են, հարցնում՝ «Արարարտն» ինչ է, մենք էլ ասում ենք՝ դա հայերինն է, բայց Հայաստանում չէ, Թուրքիայում է, քանի որ նման բան է պատահել, Ցեղասպանություն է եղել: Մարդիկ գնում են տուն, սկսում են փնտրել Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ ու այդ կերպ տեղեկանում»,- NEWS.am-ին ասաց նվագախմբի երաժիշտներից Պիերո Գեյմոնատը, որը խմբի մյուս 6 անդամների հետ Հայաստանում է՝ հոկտեմբերի 1-ից 8-ը Երեւանում անցկացվող «Հայֆեստ» 13-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար:

Պիերո Գեյմոնատը պատմեց, որ խումբը «Արարատ» է անվանվել 5-6 տարի առաջ, երբ փնտրել են խմբի Արատա անունով երաժշտի անվան ծագումնաբանությունը եւ իմացել, որ այն ծագել է «Արարատ» լեռան անվանումից:

«Արարատի» 7 անդամներն առաջին անգամ են Հայաստանում: Պիերո Գեյմոնատը մեծ հաջողություն է համարում Հայաստան գալը ու նշում, որ Թուրքիայում չի եղել, բայց չի էլ ցանկանում, քանի որ թուրքերը ժխտում են Ցեղասպանությունը:

«Նրանք չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, այդ պատճառով դժվար է գնալ Թուրքիա ու գումար ծախսել այնտեղ»,- նշեց նա:   

Փառատոնին նրանք ներկայացնում են ստեղծագործություն, որում խառնել են իտալական եւ հայկական ազգային երաժշտությունները: Դա ստեղծելու համար Պիերոն ու ընկերները փնտրել են հայկական ազգային երաժշտության մասին տեսանյութեր, դրանց միջոցով ծանոթացել հայկական երաժշտական գործիքներին։ Դրանցից Պիերոյին ու մյուսներին ամենից շատ հայկական դուդուկն է դուր եկել, որից կգնեն ու իրենց հետ Իտալիա կտանեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ