News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայ արտահանողների համար ստեղծված ոչ շահեկան իրադրությունը, որը պայմանավորված է հայկական դրամի հանդեպ ռուսական ռուբլու ավելի ցածր դիրքով, միջնաժամկետ հեռանկարում կչեզոքացվեն Ռուսաստանում գնաճով: Այս մասին հոկտեմբերի 6-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Ներկայում հայ արտահանողներն իսկապես դժվարություններ ունեն՝ կապված ռուբլով արտահայտված իրենց ապրանքների գների մրցունակության հետ: Սակայն, ըստ Երիցյանի, Ռուսաստանում գնաճը տեղական ապրանքների գները կհասցնի նույն մակարդակի, ինչը քիչ թե շատ ընդունելի կլինի հայ արտահանողների համար՝ ելնելով ներկա փոխարժեքից:

Նշենք, որ Ռուսաստանում գնաճը դեռեւս զգալիորեն գեազանցում է հայկականին: 2015 թվականի սեպտեմբերին, Ռոսստատի տվյալներով, 12-ամսյա գնաճը կազմել է 15.7%: Իսկ Հայաստանում 12-ամսյա գնաճն օգոստոսին կազմել է 3.6%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ