News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Արարատի եւ Արմավիրի մարզի խաղողագործները դարձյալ փակել էին ավտոմայրուղին: Բանն այն է, որ չնայած պետական պաշտոնյաների այցերին՝ իրականում բոլոր գործարանները՝ ներառյալ Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանը, անհեթեթ պատճառաբանություններով, թե «եթե մի ողկույզի վրա փչացած հատիկներ կան, ողջ բերքը չենք ընդունի», հրաժարվում են մթերել խաղողը: Խաղողով բարձված բեռնատարները մեկ շաբաթից ավել է՝ կանգնած են գործարանի մերձակայքում, սակայն մթերում չկա ու չկա:

Երբ երեկ լրատվամիջոցները աղմուկ բարձրացրին, անմիջապես գյուղացիների մոտ գնացին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, էլի Գագիկ Ծառուկյանը, Արարատի մարզպետը ու նորից խոստումներ տվեցին:

Միայն ուշ երեկոյան տեղեկացանք, որ Ծառուկյանի գործարանում առանց «անուն դնելու» սկսել են մթերել խաղողը:

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի» Մասիսի մասնաճյուղի մոտ երեք օր
առաջ խաղողի մթերմանը սպասելիս, հանկարծամահ է եղել 28-ամյա մի երիտասարդ խաղողագործ: «Հոկտեմբերի 4-ին՝ երեկոյան ժամը 18-ի սահմաններում, ես եկա, ինքն էլ մոտեցավ ծառերին, որ ներս մտնի, չէին թողել… ընկավ ու մահացավ: Ամենացավալին այն է, որ խաղողն ընդամենը 3 տոննա կլիներ, եթե հայ լինեին, հարգող, պատվող, ապա այդ մարդու խաղողը կտանեին կհանձնեին, մի քանի կոպեկ փողը կտային՝ թաղման արարողությունը կազմակերպելու համար»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Աղաս Ստեփանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հանկարծամահ եղած քաղաքացին Հայկ Բարսեղյանն է՝ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ: Երեկ տեղի է ունեցել երիտասարդի հոգեհանգստի արարողությունը: Ոսկետափ համայնքի ղեկավար Սարգիս Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նա. «Տրոմբ է ունեցել, որը բացվել է: Երկու երեխա ուներ, աշխատող տղա էր: Հայրը դերձակ էր: Խելացի տղա էր… ափսոս»: Իսկ ո՞ւմ խղճին է մնալու այս երիտասարդի մահը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ