News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Լոռու մարզի կրթության համակարգի աշխատողներն այս օրերին իրար հանդիպելիս զվարճալի լուր են միմյանց փոխանցում. «Բա չեք ասի՝ կրթության վարչության պետ Մինասը կնոջը մեդալ է տվել»։

Բանն այն է, որ մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Այադյանի կինը Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանն է, ով նախօրեին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ, որպես լավագույն մանկավարժ, կրթության եւ գիտության նախարարության հուշամեդալով է պարգեւատրվել։ Ու թեեւ պարգեւատրողն Արմեն Աշոտյանն է, իսկ Նարինե Սահակյանն էլ վաղուցվանից է տնօրեն աշխատում՝ անգամ այս պոստում փոխարինել է մորը, սակայն վանաձորցի մանկավարժներն առնվազն ծիծաղելի են համարում, որ կրթության վարչության պետը սեփական կնոջն է պարգեւի ներկայացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ