News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդումայում օրինագծերի փաթեթ է ներկայացվել, ըստ որի արտերկրից ֆինանսավորում ստացող լրատվամիջոցները պետք է այդ մասին տեղյակ պահեն «Ռոսկոմնադզոր»-ին: Նախագիծը խորհրդարանի օրակարգում ընդգրկվել է հոկտեմբերի 6-ի երեկոյան, հաղորդում է «Կոմերսանտը»:

Եթե լրատվամիջոցները 30 օրվա ընթացքում չփոխանցեն պահանջվող տվյալները, կտուգանվեն ստացված արտասահմանյան միջոցների չափով: Մի քանի խախտումից հետո լրատվամիջոցը կարող է փակվել:

Օրինագծի հեղինակները կարծում են, որ նոր արգելքը կբարձրացնի Ռուսաստանում տեղեկատվական անվտանգության աստիճանը:

«Մի շարք երկրներում ռուսական լրատվամիջոցների նկատմամբ ճնշման աճի պայմաններում, փորձ է արվում տնտեսական ազդեցությամբ, ռեպրեսիվ գործողությունների եւ, այսպես կոչված, «արդարադատության մարմինների որոշումների» օգնությամբ սահմանափակել կամ դադարեցնել ռուսական լրատվամիջոցների աշխատանքն այդ երկրներում»,-ասված է օրինագծին կից գրության մեջ:

Հեղինակները հայտարարում են, որ օտարերկրյա կազմակերպությունները ռուսական լրատվամիջոցների դրամաշնորհներ են տրամադրում, որի նպատակը «կանխակալ տեղեկատվությունն է եւ քաղաքական իրականության խեղաթյուրված պատկերի ստեղծումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ