News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարյուր հազարավոր ներգաղթյալներ, որոնց փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը մերժել են, կվտարվեն Եվրոպայից առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, գրում է Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Ակնկալվում է, որ ավելի քան 400 հազար մարդ, որոնք ԵՄ են ժամանել այս տարվա առաջին կիսամյակում, չեն ստանա փախստականի կարգավիճակ, ինչը մարդասիրական եւ քաղաքական մարտահրավեր է ԵՄ-ի համար»,- գրում է թերթը։

Պարբերականը պարզաբանում է, որ «Բրյուսելը սպառնում է հետ կանչել օգնությունը, առեւտրային եւ վիզային համաձայնությունները, եթե այնպիսի երկրները, ինչպիսին Նիգերիան եւ Էրիթրեան են, հրաժարվեն հետ ընդունել տնտեսական միգրանտներին»։

Ըստ վերջին տեղեկությունների՝ սեպտեմբերի վերջի դրությամբ Եվրամիություն է ժամանել 630 հազար ներգաղթյալ։ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ ներկայիս միգրացիոն ճգնաժամը ամենախոշորն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ