ԱՄՆ Թեքսասի նահանգում մահապատժի են ենթարկել տղամարդուն, որը 8 դոլար գողանալու ժամանակ սպանություն էր գործել։
Խուան Մարտին Գարսիան 1998թ. սպանել եւ կողոպտել էր Հյուգո Սոլանոյին։ Հաղորդվում է, որ Սոլանոն հրաժարվել էր գումար վճարել կողոպտիչին, ինչից հետո Գարսիան 4 անգամ կրակել էր նրա վրա։ Մարդասպանի հանցակից Էլեզար Մենդոսան 55 տարվա ազատազրկման էր դատապարտվել ծանրացուցիչ հանգամանքներում գողություն կատարելու համար։
Մահապատիժն իրականացվել է մահաբեր ներարկման միջոցով։ Սա 2015թ. Թեքսասում իրականացված 11-րդ մահապատիժն է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով AP գործակալությունը։