News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դոնեցկի մոտ խոցված Boing-777 օդանավի ուղեւորների մարմինների մեջ «Բուկ» հրթիռի բեկորներ են հայտնաբերել։ Նմանատիպ բեկորներ են գտել նաեւ օդանավի թեւի մնացորդների մեջ։ Այս մասին գրում է նիդերլանդական NOS պարբերականը՝ վկայակոչելով Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության հետաքննությունների բաժնի պետ Վասիլի Վովկին, որը ավիաաղետի պատճառները հետաքննող միջազգային քննիչների խմբի անդամներից է։ Փորձաքննության համար Ուկրաինան քննիչներին առաջարկել է «Բուկ» հրթիռից 2 նմուշ վերցնել, գրում է պարբերականը։

Հոլանդացի, ավստրալացի եւ ուկրաինացի փորձագետները քանդել են արկերից մեկը եւ համեմատական անալիզ անցկացրել ուղեւորների մարմինների միջից ու օդանավի թեւից հանած բեկորների հետ։

Անալիզը թույլ է տվել հաստատել, որ օդանավը խոցվել է հենց «Բուկ» զենիթահրթիռային համակարգի միջոցով, փոխանցում է Lenta.ru-ն։

Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերության Boing-777 օդանավը կործանվել էր 2014թ. հուլիսի 17-ին Դոնեցկի մոտ։ Վթարից զոհվել էր 298 մարդ։ Մինչ օրս ոչ ոք չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ