News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները մտադիր են ազատ արձակել թմրանյութ պահելու եւ  վաճառելու համար ազատազրկված մոտ 6 հազար մարդու։ Ինչպես տեղեկացնում է The New York Times թերթը, հանցագործները ազատության մեջ կհայտնվեն հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Դաշնային բանտերից կալանավորների այս միանգամյա ազատումը ամենախոշորն է երկրի պատմության մեջ։ Ազատ կարձակվեն միայն այն բանտարկյալները, որոնք բռնություն գործելու հոդվածներով դատվածություն չունեն։ Նրանց մի մասը ժամանակավոր կացարան կստանա, իսկ մի մասն էլ տնային կալանքի տակ կվերցվի։

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը որոշել է գնալ այդ քայլին, քանի որ երկրի պատժիչ հաստատությունները գերծանրաբեռնված են, ինչն իր հերթին հանգեցնում է բյուջետային միջոցների հսկայական ծախսերի, գրում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ Արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ այս պահին երկրում կա ավելի քան 200 հազար բանտարկյալ։ Ակնկալվում է մինչեւ 2016թ. վերջը նրանց թիվը 12 հազարով պակասեցնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Ամենաշատ