News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետական այցով Բելգիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների ագրեսիվ պահվածքը տեղի VIP թիկնապահների հետ ծեծկռտուքի պատճառ է դարձել:

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Բելգիայում Էգմոն ինստիտուտում Էրդողանի ելույթից առաջ Թուրքիայի նախագահի թիկնապահները պնդել են, որ իրենց չի բավարարում բելգիացի VIP թիկնապահների իրականացրած ստուգումները եւ իրենք նորից պետք է ստուգեն դահլիճը, ինչը վիճաբանության պատճառ է դարձել։ 

Էրդողանի թիկնապահների ագրեսիան այն աստիճանի է հասել, որ նրանցից մեկը արմուկով հարվածել է բելգիացի VIP թիկնապահներից մեկին։ Պատասխանը չի ուշացել եւ Էրդողանի թիկնապահը հայտնվել է գետնին։

Այս միջադեպից հետո կողմերը հետ են քաշվել եւ դրությունը հանդարտվել է։

Նշենք, որ Էրդողանի թիկնապահներն արտերկրյա այցերի ժամանակ մշտապես հայտնվում են ծեծկռտուքների մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ