News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարզական մրցումների ելքը կանխագուշակելու հայտնի ամերիկացի մասնագետ Ռաֆայել Էսպարսան (Լաս Վեգասի Doc's Sports Serv բուքմեյքերական ընկերությունից) գնահատել է տարբեր երկրների եւ մասնավոր կազմակերպությունների շանսերը Մարսում մարդու հաջող վայրէջք իրականացնելու գործում։

Ամենից բարձր նա գնահատել է Space X ընկերության շանսերը՝ հինգը մեկի։ Իլոն Մասկի նախագծին Մարսի վրա հայտնվել կօգնի այն, որ նա մեծ ցանկություն եւ ֆինանսական ռեսուրսներ ունի։

Էսպարսան Ռուսաստանի հաջողության հնարավորությունը եւս բարձր է գնահատել՝ 60-ը մեկին։ Հնարավոր է, որ դա պայմանավորված է «Ռոսկոսմոսի» ծրագրերով՝ գերծանր հրթիռ թողարկել, որը պիտանի կլինի մարդու կողմից կառավարվող տիեզերանավ  Մարս ուղարկելու համար։ «Ակնհայտ է, որ Պուտինը լրջորեն է տրամադրված», - նշում է Էսպարսան, հաղորդում է Lenta.ru-ն։

Մարզական փորձագետի կանխագուշակումները կասկածներ են առաջացնում, որովհետեւ Չինաստանին եւ Եվրոպայի տիեզերական գործակալությանը (մարսյան մրցարշավի «ուշացող» մասնակիցներին) նա նվազագույն շանսեր է տալիս՝ 100-ը մեկին եւ 300-ը՝ մեկին։ Նույնիսկ ավելի ցածր, քան Mars One-ի շանսերը՝ ոչ առեւտրական նախագծի, որը շատերը խարդախ հորինվածք են համարում։

Իմիջիայլոց, Էսպարսան հատուկ պարզաբանել է, որ ՆԱՍԱ-ն անվիճելի ֆավորիտ կհամարվեր, եթե չլինեին տիեզերական գործակալության բյուջեի մշտական կրճատումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ