News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սահմանադրության փոփոխությունները լայն հնարավորություններ են ընձեռում ընդդիմադիր ուժերին։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

«Առաջին անգամ մենք հիմնական ինստիտուտների ղեկավարներին ընտրելու ենք 3/5 մեծամասնությամբ, ինչը նշանակում է՝ մարդն ընտրվելու է նաեւ ընդդիմության կողմից։ Չեմ կարծում, որ 3/5 մեծամասնություն որեւէ կուսակցություն կամ կոալիցիոն ուժ կարողանա ունենալ»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը։

Մինչդեռ հրապարակախոս Կարինե Հակոբյանը կարծում է, որ նոր Սահմանադրությունը հնարավորություններ չի ընձեռում ընդդիմությանը․ «Մեր խնդիրներից մեկը ընդդիմություն չունենալն է։ Քաղաքական համակարգն այնպես է ստեղծված, որ չունենանք քաղաքական ընդդիմություն։ Մենք այս հարցը լուծելու փոխարեն ընդդիմությանը ոչնչացնում ենք՝ կայուն մեծամասնության ինստիտուտը ներդնելով»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 5-ին նոր Սահմանադրության նախագիծն ընդունվել է 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով։ Հիշեցնենք, որ Սահմանադրության նախագիծը նախատեսում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ