News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահության հարցերով օգնական էդմոն Մուլեն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել ժամանակակից աշխարհում կազմակերպության ներկայիս դերի մասին, անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներին եւ բարձր է գնահատել Հայաստանի ավանդը խաղաղապահ առաքելություններում։

Ձեր կարծիքով ներկայումս ՄԱԿ-ը նույնքան ազդեցի՞կ է խաղաղության եւ կայունության պահպանման հարցերում, որքան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։

Իրականում գնալով ավելի ու ավելի շատ երկրներ են իրենց հայացքները ՄԱԿ-ին դարձնում ոչ միայն խաղաղության եւ անվտանգության հաստատման գործում մեր ունեցած ավանդից օգտվելու համար, այլ նաեւ սեփական ներդրումն ունենալու նպատակով։ Նախկինում նաեւ չկային խաղաղապահ առաքելության համար զորքեր ապահովող այսքան շատ երկրներ։ Ներկայումս մենք 16 խաղաղապահ գործողություն ենք իրականացնում, հիմնականում՝ Աֆրիկայում։ Այդ գործողություններում ներգրավված է 128 հազար մարդ։ ՄԱԿ հիմնադրման օրվանից ի վեր՝ վերջին 70 տարում, մենք 71 խաղաղապահ առաքելություն ենք իրականացրել եւ դրանց մեծ մասը բարեհաջող ենք կատարել։

Օրինակ՝ իմ երկրում՝ Գվատեմալայում, 36 տարի շարունակ քաղաքացիական պատերազմ էր ընթանում։ Հետո կառավարության եւ ապստամբական խմբերի միջեւ խաղաղության համաձայնագիր ստորագրվեց։ 4 տարի անց ՄԱԿ առաքելությունը լքեց իմ հայրենիքը, քանի որ հասել էր իր նպատակին։ Հավանաբար եկող տարվա մայիսին մենք առաքելությունը կավարտենք Կոտ դ'Իվուարում, որտեղ մնացել ենք 10 տարի։ Սրանք հաջող օրինակներ են, թե ինչպես է ՄԱԿ ներկայությունը հանգեցրել մեծ դրական փոփոխությունների։

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դերը Լիբանանում եւ Մալիում ՄԱԿ խաղաղապահ գործողություններում։

Այո՛, Հայաստանը խաղաղապահ գործունեության շրջանակներում սպաներ եւ ռազմական դիտորդներ է ուղարկել այդ երկրներ։ Անցյալ շաբաթ՝ սեպտեմբերի 27-ին, Նյու Յորքում խաղաղապահության գագաթնաժողով կայացավ, եւ Հայաստանի  նախագահը հայտարարեց երկրի կողմից լրացուցիչ ավանդ ներդնելու  մասին, որը լինելու է երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալ պատրաստելու եւ ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների վնասազերծման հատուկ վաշտի պատրաստությունը ապահովելու տեսքով։ Ես պետք է ասեմ, որ Հայաստանի ավանդը շատ կարեւոր է ՄԱԿ լեգիտիմությունը ամրապնդելու առումով։ Մենք միշտ ցանկանում ենք տեսնել Հայաստանի դրոշը միջազգային խաղաղության ու անվտանգության գործին նպաստող երկրների ցուցակում։ Այդ պատճառով մենք երախտապարտ ենք Հայաստանին այն բանի  համար, ինչ նա արդեն տվել է մեզ, եւ ապագայում սպասվելիք լրացուցիչ ներդրումների համար։

Ադրբեջանի զինված ուժերը վերջին ժամանակներս բազմիցս խախտում են ղարաբաղյան  հակամարտության գոտում հրադադարի պահպանման ռեժիմը։ Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր անհեռատես քայլ անմեղ զոհերի պատճառ է դառնում։ Ձեր կարծիքով Ադրբեջանի իշխանությունները գիտակցու՞մ են, որ խաղաղությունը պետք է հաստատցի ոչ թե ուժի, այլ կառուցողական երկխոսության միջոցով։

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը բազմիցս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու, երկխոսության եւ կանխարգելիչ դիվանագիտության կոչ է արել։ Հուսամ բոլոր խաղացողները ականջ կդնեն նրա կոչին՝ քաղաքական, այլ ոչ թե ռազմական լուծում գտնելու համար։

ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջնորդում է կողմերին, ՄԱԿ-ը պաշտպանում է այդ ձեւաչափը, բայց մենք բանակցություններում գլխավոր դերը չենք խաղում։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի այդ հարցը բարձրացնել ԵԱՀԿ-ի եւ ինչու ոչ նաեւ ՄԱԿ-ի միջոցով։ Մենք բոլորս խաղաղության կողմնակից ենք, եւ  միջազգային հանրության ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի այն ամենի վրա, ինչը խախտում է հրադադարը։ Դա այն է, ինչ ձեր ղեկավարությունն անում է, այդ  թվում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընթացքում՝ միջազգային հանրությանը կոչ անելով իր ուշադրությունը կենտրոնացնել այդ հակամարտության վրա։ Այդ կոչերը պետք է հնչեն նորից ու նորից։

Զրուցեց Տաթեւիկ Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ