News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բնական է, որ որոշ քաղաքական ուժերի եւ անձանց պետք է հիասթափեցներ փաստը, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում նոր Սահմանադրության նախագիծն ընդունվել է 104 ձայնով։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցին։ 

«Հոկտեմբերի 5-ին խորհրդարանում Սահմանադրության նախագիծն ընդունվեց 104 ձայնով՝ ի պատիվ Հանրապետության նախագահի, որը տարբեր ձեւաչափերով հանդիպումներ ունեցավ քաղաքական ուժերի հետ, եւ ի պատիվ մասնագիտական հանձնաժողովի, որի անդամները ցանկացած առաջարկություն փորձում էին անպատասխան չթողնել։ Ինքս բնական եմ համարում, որ 104 ձայնով անցնելուց հետո կլինեն նման խոսակցություններ»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել, որում հայտարարել է, որ ինքը դեմ է Սահմանադրական փոփոխություններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 5-ին նոր Սահմանադրության նախագիծն ընդունվել է 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ