News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երկու ոտքով քայլելու ու քայլելիս շրջվելու՝ շիմպանզեի ունակությունը վկայում է այն մասին, որ մեր եւ այդ կապիկների ընդհանուր նախնին կարող էր լինել ուղիղ քայլվածքով պրիմատը, հայտարարում են մարդաբանները:

Այսօր գիտնականները մեծ մասը ենթադրում է, որ մարդը սկսել է ուղիղ քայլել մոտավորապես 2-3 միլիոն տարի առաջ, երբ հայտնվել են Homo տեսակի առաջին ներկայացուցիչները: Բայց մյուս կողմից էլ կան վկայություններ, որ նման հմտությունը կարող էր բնորոշ լինել նաեւ շիմպանզեի ու մարդու ընդհանուր նախնիներին: Իրենց այս վարկածն ապացուցելու համար գիտնականները մի քանի կամավորականների, նաեւ  մի քանի կապիկների ոտքերին, ձեռքերին ու մարմնի մյուս մասերին ամրացրել են հատուկ լուսավորող սարքեր, որոնք թույլ են տալիս մանրակրկիտ վերարտադրել նրանց քայլվածքը՝ հատուկ տեսախցիկի ու համակարգչային ծրագրի օգնությամբ, որը վերլուծում է յուրաքանչյուր կադրը:

Ինչպես բացատրում են Նյու Յորքի Սթոունի Բրուք համալսարանի գիտնական Նեյթան Թոմփսոնն ու նրա գործընկերները, իրենց նախեւառաջ հետաքրքիր էր այն, թե որքան ճկուն ու շարժունակ կարող է լինել կապիկների մեջքը: Ուղիղ կեցվածքով ընդհանուր նախնի ունենալու տեսության ընդդիմախոսները համարում են, որ պրիմատները ու մյուս քառոտանի կենդանիները բավականին կոշտ ու քիչ շարժունակ մարմին ունեն, որի մասերը գրեթե անշարժ են մնում մեկը մյուսի նկատմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հետեւելով կամավորներին ու շիմպանզեին, գիտնականները նկատել են, որ կապիկները գրեթե նույնքան ակտիվ են շարժում իրենց կրծքավանդակն ու կոնքերը, որքան մարդիկ, չնայած մարդկանց ու կապիկների մեջքի կառուցվածքն արմատապես տարբերվում է: Քայլելու ժամանակ մարդու ու շիմպանզեի կրծքավանդակի ու կոնքերի շարժումների ընդհանրությունը, ըստ գիտնականների, վկայում է այն մասին, որ նրանց ընդհանուր նախնին կարող էր նույնատիպ հատկանիշներ ունենալ: Իսկ սա էլ իր հերթին այն ենթադրության օգտին է, որ այդ նախնին ուղիղ է քայլել, եւ ոչ թե շարժվել  չորեքթաթ, ինչպես ժամանակակից հոմինիդները: Մյուս կողմից էլ գիտնականները շեշտում են, որ նման եզրակացություն կարելի է անել միայն այն դեպքում, եթե գտնվեն շիմպանզեի ու մարդու տարանջատումից առաջ գոյություն ունեցող այդ ամենահին հոմինիդների կոնքոսկրերի մնացորդները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ