News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը փոխել է իր աշխատակազմի ղեկավարին՝ այդ պաշտոնին նշանակելով իր խորհրդական Ֆարիդ Նիյազովին։ Այս մասին հայտնել է Աթամբաեւի մամուլի ծառայությունը։

«Նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հոկտեմբերի 7-ին հրաման է ստորագրել Ֆարիդ Աբիլեզիմովի Նիյազովին Ղրղըզստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին նշանակելու մասին՝ ազատելով նախկինում զբաղեցրած պաշտոնից»,- ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախագահի աշխատակազմի  նախկին ղեկավար 35-ամյա Թեմիր Ջումաքադիրովը նորից վերադարձել է երկրի Պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ