News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ բանակի վետերան Ջասթին Լենսֆորդի հարսանիքին խաչեղբոր դերում հանդես է եկել նրա ոսկեգույն ռետրիվեր Գեյբը՝ հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Huffington Post-ին։ Ինչպես նշում է պարբերականը, շունը կարող է ոչ միայն լավագույն ընկեր լինել, այլեւ՝  լավագույն «հարսանքապետ»։

2012 թվին Լենսֆորդը հայրենիք է վերադարձել Աֆղանստանում ծառայությունից, որտեղ կորցրել էր ձախ ոտքը։ Այդ ժամանակ ամերիկացու կյանքում հայտնվել է Գեյբը, որը մասնակցել է Warrior Canine Connection ծրագրին։ Այդ նախագիծը հաշմանդամ վետերաններին օգնում է հաղթահարել պատերազմական հետտրավմատիկ համախտանիշը՝ նախկին զինվորականներին ուղեկից շներ տրամադրելով։

«Գեյբն ամենուր հետեւում է մեզ, դրա համար էլ որոշեցինք, որ հարսանիքը բացառություն չպիտի կազմի», – ասել է Լենսֆորդի կինը՝ Քերոլ Բալմսը։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ֆլորիդայում։ 

Լուսանկարիչ Բրեդ Հոլն էլ իր հերթին նշել է, որ Գեյբի հետ աշխատելն անհամեմատ ավելի հեշտ է, քան հարսանիքների մեծամասնության խաչեղբայրների հետ։ 

Արարողության լուսանկարները տարածվել են մեծ արագությամբ։   Բալմսի խոսքով, ինքն ու ամուսինը չէին պատկերացնում, որ իրենց փոքրիկ հարսանիքը նման ուշադրության կարժանանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ