News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ ներկայիս իրավական ակտերի պատշաճ կիրառում: Նման եզրակացության է եկել Փաստաբանների 52 հոգանոց խումբը, ուսումնասիրելով սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Գեւորգ Գյոզալյանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեցին, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը լուրջ վտանգ է ներկայացնում կառավարման համակարգի եւ մարդու իրավունքների տեսանկյունից:

«Այս ամբողջ փոփոխությունը միտված է կառավարման համակարգին, մասնավորապես՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն: Հայաստանը նման պայմաններում շատ հնարավոր է՝ գնա միակուսակցական կառավարման, ինչը Հայաստանի համար կործանարար կլինի: Մյուսը մարդու իրավունքների գլխում առկա վտանգներն են: Չկա մի նոր դրույթ, որը գործող սահմանադրության հետ համեմատած, նորություն է: Չկա մի բան, որ ներկա սահմանադրության պայմաններում անհնար է ապահովել մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,-ասաց փաստաբան Գեւորգ Գյոզալյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մարդու իրավունքների տեսանկյունից լուրջ հետընթաց է: 

 «Կարծես թե անմեղ փոփոխություն է, բայց հանգեցնելու է շատ լուրջ խնդիրների: Հանձնաժողովի կազմում գտնվող անձինք, որոնք եվրոպական դատարանի հետ աշխատում են, շատ լավ գիտեն, որ մարդու իրավունքների լուրջ հետընթաց է»,- ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ նախագծին պետք է «Ոչ» ասել:

Երվանդ Վարոսյանն իր հերթին վստահեցրեց, որ Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, եւ նախագիծը լուրջ վտանգներ է պարունակում, որեւէ դրական փոփոխություն չի արձանագրելու:

«Լուրջ վտանգներ կան եւ կառավարման, եւ մարդու իրավունքների բաժնում: Դատական համակարգը փոխանցելու ենք մեկ կուսակցության, բոլորս էլ շատ լավ գիտենք՝ որ կուսակցությանը: Մեկ կուսակցության ձեռքում ամբողջ իշխանությունը կենտրոնացնելը՝ այն էլ սահմանադրորեն, կոլապս է: Իրավական դաշտի լուրջ ցնցում է,  որի իմաստը բացարձակ չենք տեսնում: Մենք առկա իրավական ակտերի կիրառման անհրաժեշտություն ունենք»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանը հոկտեմբերի 5-ին կողմ էր քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը:

Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ