News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀԿ կուսակցությունն ամեն ինչ անում է  կապիտալը կենտրոնացնելու եւ այն վերահսկելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ազգային Ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Դուք ուզում եք, որ 5-10 հոգի լինի, որ դուք ոլորտը կարողանաք հսկեք, դուք չեք հասկանո՞ւմ, որ եթե չկա փոքր ու միջին մինչեւ 45 տոկոս ՀՆԱ, մենք չենք կարողանա արտադրության ծախսերը հաշվել: Ամբողջը մոնոպոլիա եք դարձրել»,-ընդգծել է Բագրատյանը՝ հավելելով, որ առանց  փոքր ու միջին տնտեսության Հայաստանում  չի կարող լինել խոշոր տնտեսություն եւ պետությունը հեռանկար ունենալ չի կարող:

«Այստեղ նստած են մարդիկ, որոնք ասում են դրամի զանգվածն ավելացրեք, դուք էլ ասում եք՝ ինչ է չգիտե՞ք, որ դա գնաճի է բերում: Շատ լավ էլ գիտենք, մեզ հին ու նոր տնտեսագիտություն եք սովորեցնում: Երիտասարդ, ես ժամանակին համաձայնություն եմ տվել, որ ձեզ ուղարկեն Վալյուտային ֆոնդ (Արժույթի միջազգային հիմնադրամի խումբ) սովորելու: Ձեզ էլ, Վաչե Գաբրիելյանին էլ ընտրել ուղարկել ենք Բոստոն: Մի հատ ձեզ հաշիվ տվեք՝ ի՞նչ եք խոսում ընդհանրապես»,-ասաց Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ մինչեւ 7 տոկոս գնաճը երկրի համար նորմալ է, բայց չի կարելի դրամի զանգվածի հետ խաղալ:

 «Ոչ ոք չի ասում՝ գնա, դրամ տպի: Ասում են՝ չի կարելի դրամի զանգվածի հետ խաղալ, բա դու ինչի՞ ես խաղում: Բա դու ինչո՞ւ անցած տարի դրամի վրա 24 տոկոս հարկ դրեցիր: Ինչու բռնեցիր դարձրիր 30 միլիարդ դրամ կանոնադրական կապիտալը: Բանկը 10 միլիոն է ուզում վարկավորի, թող 1 միլիոն կանոնադրական կապիտալ ունենա: Թող Շամշադինում իրենց բանկն ունենան, ինչո՞ւ փակեցիք, շատ պարզ պատճառով, որովհետեւ դա հանրապետականների քաղաքականությունն է»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

«ԱԺ-ն մի թունավորեք` սուտ բաներ ասելով, պարոն Երիցյան: Պատկերացրեք բասեին 10 տոննանոց, որի մեջ մի վեդրո ցեխ են լցրել, տնտեսությունը այդ բասեինն է, այն մաքրելու համար ընդամենը պետք է այդ կեղտաջուրը հանել, որ մաքրվի: Ձեր հետույքը տաք բազկաթոռ է գտել, ու դուք չեք էլ ցանկանում շարժվել: Բա ձեզ ինչի ենք պահում, որ մի կոպեկ չեք տալիս բյուջեին: ԿԲ-ն վերցրել, ընկել է դրամի հետեւից: Եթե շատ եք մտածում դրամի մասին, ընդհանրապես դոլարով վարկավորումը վերացրեք: Չեմ հասկանում` ինչի պիտի մենք նյարդեր կորցնենք, նման ծրագիր կարդանք: Իմ ասած փաստարկները անառարկելի են:

Ամբողջ օրը պադավատ մեքենաներով եք ման գալիս, քարտուղարուհիներ պահում, մի հատ էլ նոր տեղակալի հաստիք եք բերել հաստատելու: Խա՞ղ եք անում այս պետության հետ, այս ի՞նչ եք անում, այս պետությունը ո՞նց կարող է առաջ գնալ այսպես»,- բարկացած նշել է Բագրատյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ