News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը կփորձի հնարավորինս երկարաձգել գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետները։ Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ «Ռոսատոմ» ռուսական պետական ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, լրագրողներին հայտնել է ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շահագործման ժամկետները հնարավոր է երկարաձգել 2016թ.-ից մինչեւ 2026թ. վերջը։ Դրանից հետո նոր ուսումնասիրություններ կընթանան, կուսումնասիրվի միջազգային փորձը։ Հատկապես որ ատոմակայանի շահագործման ժամկետները ավելի քան 10 տարով երկարաձգելու փորձ մենք արդեն ունենք։ Եվ եթե ժամկետները վերանայելու նոր հնարավորություն լինի, մենք անպայման կանենք դա եւ նոր ուսումնասիրություններ կանցկացնենք նոր երկարաձգման համար»,- հայտնել է նախարարը։

Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Ռուսաստանը հավանության է արժանացրել Մեծամորի ատոմակայանի վերանորոգման համար Հայաստանին 270 մլն դոլարի չափով վարկ տրամադրելու համաձայնագիրը: Այդ նպատակով նաեւ 30 մլն-ի չափով դրամաշնորհ կտրամադրվի:

Նշենք, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը երկարաձգելու որոշումը Հայաստանի կառավարությունն ընդունել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ «Ռոսատոմ» կորպորացիայի մասնագետները կօգնեն անհրաժեշտ տեխնիկական նախագիծ կազմել:

Հայկական  ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976 թվականին: 1989-ին այն փակվել է, իսկ 1995 թվականին 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը կրկին վերագործարկվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ