News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել եւ բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան օրվա առթիվ: ՌԴ Նախագահին ՀՀ Նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել:

«Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք ամենաջերմ եւ սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Ձեր երկարամյա պետական գործունեությամբ, հարուստ քաղաքական փորձով եւ ի շահ Ռուսաստանի բարգավաճման ու նրա քաղաքացիների բարեկեցության նախանշված նպատակներին հասնելու հետեւողականությամբ Դուք արժանացել եք Ձեր հայրենակիցների խորը հարգանքին եւ համաշխարհային ասպարեզում բարձր հեղինակության:

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության եւ փոխադարձ աջակցության վրա: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը այսուհետ եւս ուղղված կլինեն միջպետական քաղաքական երկխոսության հետագա ընդլայնմանը, հայ-ռուսական համագործակցությունը ռազմավարական նախաձեռնություններով եւ առեւտրատնտեսական, հումանիտար ու այլ ոլորտներում հեռանկարային նախագծերով հետեւողականորեն լրացնելուն, ինչը բխում է մեր ժողովուրդների արմատական շահերից:

Վստահ եմ, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդումը ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում եւ բազմակողմ կառույցների ձեւաչափով կնպաստի տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ նպատակներին:

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ