News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիան Ռուսաստանի հետ լարվածություն չի ցանկանում, սակայն Ռուսաստանն էլ պետք է այդ հարցում ուշադիր լինի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձել է իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական արշավին, Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածներին ու ռուսական օդանավերի կողմից Թուրքիայի օդային սահմանների խախտումներին։

Խոսելով երկրի սահմանը ռուսական ռազմական օդանավերի խախտումներից, Դավութօղլուն շեշտել է, թե այդ հարցով անհրաժեշտ հրահանգներ են իջեցվել զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներին  եւ ՆԳ նախարարությանը։ «Սիրիական ճգնաժամը սկիզբ առավ որպես մի երկրի ճգնաժամ, որը վերաճեց տարածաշրջանային ճգնաժամի։ Այն երկրները, որոնք դեմ էին Սիրիայի ներսում միջամտությանը, ներկայում նրանք են սկսել միջամտել։

Մենք Ռուսաստանի հետ բարեկամ եւ հարեւան երկիր ենք, սակայն մեր սահմանների անվտանգության հարցում որեւէ կերպ զիջման չենք գնա։ Եթե Թուրքիայի սահմաններին մոտ քաղաքացիական անձանց դեմ որեւէ գործողություն տեղի ունենա, անհրաժեշտ է, որ բոլորս նստենք ու խոսենք։  Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ եւ նրան է փոխանցվել անհրաժեշտ տեղեկությունները։

Ռուսաստանի հետ լարվածություն չենք ցանկանա, սակայն սպասում ենք, որ Ռուսաստանն էլ ուշադիր կլինի։ Սա ռուս-թուրքական ճգնաժամ չէ եւ չպետք է դառնա։ Ինչպես նշվեց ՆԱՏՕ-ի կողմից, Թուրքիայի օդային տարածքը՝ ՆԱՏՕ-ի օդային տարածքն է»,-ասել է Դավութօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ