News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական եւ ադրբեջանական հասարակությունների խնդիրն այն է, որ նրանք իրենց երեխաներին մեծացնում են արդեն կոնկրետ ազգի հանդեպ ատելությամբ։ Այս մասին haqqin.az-ի հետ զրույցում ասել է մոսկվայաբնակ Շեւգի Ահադովը։ Ահադովի նկատմամբ ադրբեջանցիների շրջանում հետաքրքրություն էր առաջացել այն բանից հետո, երբ ուկրաինական Inter  հեռուստաալիքով հեռարձակվող «Ծիծաղեցրու երգիծաբանին» հումորային հաղորդման ժամանակ հայտնվել էր Շեւգի Ահադով-Արայիկ Մանգասարյան դուետը։

«Արայիկին առաջին հերթին համարում եմ մարդ, հետո նոր հայ, ընկեր եւ այլն»,- ասել է Ահադովը։

«Եթե ես միայնակ ելույթ ունենայի «Ծիծաղեցրու երգիծաբանին» շոուում, ապա ոչ ոք այդ մասին անգամ չէր խոսի։ Կասեին՝ կեցցե մեր տղան, մեր հայրենակիցը, մեր հպարտությունը։ Որովհետեւ, ցավոք սրտի, տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի ազգի մտածելակերպի մեջ նստած է ինչ-որ մեկին նվաստացնելու, բոլորից բարձր ու բոլորից հայրենասեր թվալու նպատակը։ Թե ես պետք է Արայիկի կոկորդը բեմի վրա կտրեի եւ դառնայի ազգային հերոս ազգի համար եւ խայտառակություն աշխարհի համար»,- ասել է Ահադովը՝ ակնարկելով տխրահռչակ Ռամիլ Սաֆարովին։

«Տարօրինակ է, թե ինչու աղմուկ չբարձրացավ Գարիկ Մարտիրոսյանի եւ «ԿՎՆ»-ի «Բաքվի տղաները» լեգենդար թիմի շուրջ։ Չէ՞ որ բեմից դուրս «Տղաների» բենեֆիսի ժամանակ ելույթ ունեցավ Գարիկ Մարտիրոսյանը եւ ելույթից հետո շնորհավորեց բոլորին՝ սեղմելով թիմի յուրաքանչյուր անդամի ձեռքը։ Ի՞նչ է ստացվում. Գարիկն ազգի դավաճա՞ն է։ Թե՞ «Բաքվի տղաները» պետք է վեր կենային եւ կտրեին Գարիկ Մարտիրոսյանի կոկորդն այն բանի համար, որ նա ՌԴ առաջին ալիքով իր ելույթը նվիրել էր նրանց»,- շարունակել է Ահադովը։

«Հայկական եւ ադրբեջանական հասարակությունների խնդիրն այն է, որ  նրանք իրենց երեխաներին մեծացնում են ինչ-որ ազգի նկատմամբ ատելությամբ։ Մի՞թե դա ճիշտ է։ Մի՞թե մեր քաղաքական գործիչները չեն պնդում, որ Լեռնային Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, իսկ Բաքվում մինչեւ 30 հազար հայ է ապրում։ Բացառապես յուրաքանչյուր հակամարտություն ի վերջո խաղաղությամբ է ավարտվում։ Եվ ես կցանկանայի հարց հղել բոլորին. «Իմաստ կա՞ արդյոք կյանքից զրկել որդուն, եղբորը, հորեղբորը, ընտանիքի հորը եւ շարունակել դա անել եւս մի 300 տարի»,- եզրափակել է լրջմիտ երգիծաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ