News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վերանորոգումից հետո Հայաստանի Ատոմային էլեկտրակայանն ավելի անվտանգ կդառնա, քան ստեղծման պահին էր։ Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ Երեւանում ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ» ռուսական պետական ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն։

«Կայանի շահագործման ժամկետների երկարաձգումը չի նշանակում, որ մենք այն բերելու ենք նույն վիճակին, ինչպիսին որ գործարկման պահին էր։ Ո՛չ, կայանը պետք է ավելի անվտանգ լինի, քան կառուցման ժամանակ»,- նշել է Կիրիենկոն։

Նրա խոսքով՝ օրինակ, Ռուսաստանի Կոլսկի ԱԷԿ-ում անվտանգության մակարդակը վերանորոգումից հետո մեծացել է մոտ 50 անգամ։

Անվտանգության բոլոր աշխատանքները, ինչպես ռուսական կայաններում, այնպես էլ Հայաստանի ատոմակայանում, տարվում են ոչ միայն Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային պահանջներին, այլ նաեւ ԱԷՄԳ չափանիշներին համապատասխան։

«Բացի այդ, մենք դիտարկում ենք նաեւ տուրբինի հզորության եւ սարքավորումների ՕԳԳ-ն բարձրացնելու հնարավորությունները։ Այսինքն՝ վերանորոգման աշխատանքները կարող են եւ տնտեսական արդյունք տալ։ Սակայն մեզ համար գլխավորն անվտանգությունն է»,- հայտնել է Կիրիենկոն։

Հայկական  ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976 թվականին: 1989-ին այն փակվել է, իսկ 1995 թվականին 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը կրկին վերագործարկվել է: Հաշվի առնելով պարապուրդը՝ որոշում էր կայացվել շահագործման ժամկետները 2006թ.-ից երկարաձգել մինչեւ 2016թ.։ Նշենք, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը երկարաձգելու որոշումը Հայաստանի կառավարությունն ընդունել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ «Ռոսատոմ» կորպորացիայի մասնագետները կօգնեն անհրաժեշտ տեխնիկական նախագիծ կազմել:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին ԱԷԿ-ը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 31-32 տոկոսը։ 5-6 տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 4 տոկոս։ Այն պակասել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի եւ նոր ՀԷԿ-երի շահագործման հաշվին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ