News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայկական ԱԷԿ-ի վերակառուցման մրցույթում տեղական ընկերությունների մասնակցությունը ողջունելի է։ Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ Երեւանում ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ» ռուսական պետական ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն։

«Ռոսատոմ»-ին պատկանող «Ռոսատոմ սերվիս» պետական ընկերության կայքում աշխատանքային  գրաֆիկի եւ մրցույթների մասին մանրամասն տեղեկությունների բաժին է բացվել։ «Մենք շահագրգռված ենք, որպեսզի այդ աշխատանքներին առավելագույնս մասնակցեն նաեւ հայկական ընկերությունները»,- հավելել է նա։

Ռուսական ֆինանսավորման շրջանակներում արդեն ընդունվել են ավելի քան 2 մլն դոլար արժողությամբ աշխատանքների առաջին ակտերը։ Իսկ մինչեւ տարեվերջ պետք է ընդունվի 7 մլն։

«Պատվիրատուն, ի դեմս Մեծամորի ԱԷԿ-ի, գումար կստանա անհրաժեշտության դեպքում, որպեսզի ավելորդ գումար եւ դրա հետ մեկտեղ՝ ավելորդ տոկոսներ չվերցնի։ Անհրաժեշտ ֆինանսավորման հստակ թվեր դեռ չկան, դա կպարզվի աշխատանքների ընթացքում, պարզաբանել է Կիրիենկոն։

Հայկական  ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976 թվականին: 1989-ին այն փակվել է, իսկ 1995 թվականին 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը կրկին վերագործարկվել է: Հաշվի առնելով պարապուրդը՝ որոշում էր կայացվել շահագործման ժամկետները 2006թ.-ից երկարաձգել մինչեւ 2016թ.։ Նշենք, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը երկարաձգելու որոշումը Հայաստանի կառավարությունն ընդունել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Վլադիմիր Կազիմիրովի մեծագույն ցանկությունն էր հարատև խաղաղության մեջ տեսնել ԼՂ-ն. Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Կազիմիրովի մահվան կապակցությամբ...
Ամենաշատ