News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պայմանագիր կնքած բոլոր գյուղացիների խաղողի բերքը մթերվել է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ)՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են գյուղացիները բողոքում խաղողի բերքի մթերումից։

«Այս տարի բերքն առատ էր։ Խոսքն այսօր ավել բերքի մասին է, թե չէ պայմանագրային ողջ բերքն էլ ընդունվել է։ Գյուղացիների մի մասն էլ չի ցանկանում պայմանագրեր կնքել եւ երբ ժամանակը գալիս է, նոր որոշում է՝ ուր տանել մթերելու, որ շահավետ պայմաններ լինեն»,- ասաց Ալեքսան Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ հնարավորության սահմաններում պետք է ամեն ինչ անել, որ մթերող ընկերությունները ավել մթերեն, որպեսզի գյուղացուն այս վիճակին հանեն․ «Չպետք է մոռանալ նաեւ, որ եթե գործարարը մի քանի տարի խաղող գնի եւ չկարողանա իրացնել, ինքն ի՞նչ անի։ Ես եւ գյուղացու կողմից եմ, եւ արտադրողի։ Ամեն դեպքում պետք է իրար պադյերշկա անենք, բոլորս միասին մի մարդու նման պետք է իրար օգնենք»։

Հիշեցնենք, որ գյուղացիները բողոքում են, որ չեն կարողանում վաճառել իրենց խաղողի բերքը։ Մինչդեռ կառավարությունը եւ գյուղատնտեսության նախարարությունը պնդում են, որ մինչեւ վերջին կիլոգրամ խաղողը մթերելու են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ