News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի ընտանիքի դատապաշտպանը պահանջում է իրեն տրամադրել Մեծ Մոսկվորեցկի կամուրջի վրա հանցագործության գիշերն աված տեսագրությունները, այս մասին հայտնել է ազգականների դատապաշտպան Վադիմ Պրոխորովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Մենք միջնորդագիր ենք ներկայացրել, որպեսզի Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը մեզ տրամադրի կամուրջի վրա տեղակայված տեսախցիկների տեսագրությունները: Որքանով մեզ հայտնի է, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ավելի վաղ հայտնել էր քննչությանը, որ իրենք տեսագրություն չունեն: Բայց պարզապես անհնար է, որ Կրեմլից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող հանցագործության վայրում տեսագրություններ չարվեին»,- նկատել է Պրոխորովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ