News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին համարում է, որ Ղրիմից հետո Ռուսաստանը պետք է վերադարձնի նաեւ այն տարածքները, որոնք իրեն էին պատկանում մինչեւ 1917 թ. հեղափոխությունը, հայտնում է «Կոմերսանտը»:

«Եթե պատկերավոր արտահայտվենք՝ ապա այն ամենը, ինչ եղել է Ռուսական կայսրության կազմում՝ 1917 թ. հունվարի 1-ի դրությամբ: Քանի որ դրանից հետո բոլոր առանձնացումները անօրինական էին: Ցարին անօրինական ձեւով գահընկեց անելուց հետո, հանկարծ անօրինակ ճանապարհով առանձնացավ Լեհաստանը, իսկ Ֆինլանդիային անկախություն տրամադրվեց Ժովկոմխորհի՝ խորհրդային կառավարության որոշումով: Բայց նա նման որոշում կայացնելու իրավունք չուներ »,- հայտարարել է քաղաքական գործիչը:

Միեւնույն ժամանակ լիբերալ դեմոկրատների առաջնորդը չի առարկում, եթե Ռուսաստանի տարածքը դառնա այնպիսին, ինչպիսին  1991 թ. հունվարի 1-ի դրությամբ էր, քանի որ «ռուս ժողովուրդը հիմա մասնատվել է ու միլիոնավոր ռուսներ ստիպված են ապրել ծանր պայմաններում այնտեղ, որտեղ նրանց ստիպում են խոսել օտար լեզվով»: «Նույնիսկ եթե ինչ -որ մեկն ասի, որ մեզ չի հաջողվի, քանի որ ինչ- որ մեկը դեմ է դրան, ապա եկեք գոնե ցանկանանք ու մտածենք այն մասին, որ մեր բոլոր հայրենակիցները, որոնք ուզում են ապրել ռուսական պետության կազմում, իսկ դա է ուզում Ուկրաինայի կեսը, գոնե ապագայում իրավունք ունենան իրականացնել իրենց ցանկությունը»,- ամփոփել է քաղաքական գործիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ