News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բելգիայի հայ համայնքը վիրավորված է երկրի կառավարությունից, մասնավորապես, Արտաքին գործերի նախարարությունից,  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պետական այցը Բելգիա չեղյալ համարելու իրենց բազմաթիվ կոչերն անտեսելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։

«Մենք եւ Բելգիայի մի խումբ խորհրդարանականներ մեկ շաբաթ առաջ դիմում-բողոքներ էինք ուղարկել վարչապետին եւ արտգործնախարարին, որպեսզի Էրդողանի այցը չիրակականա, սակայն այդպես էլ պատասխան չստացանք»,- ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահը։

Գասպար Կարապետյանի խոսքով` Բելգիան, որը ճանաչել ու դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը, պետք է չընդուներ Թուրքիայի նախագահին, հատկապես 2015թ., երբ նշվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը։

 «Էրդողանը նախագահում է մի երկիր, որը շարունակում է ժխտողական քաղաքականություն վարել թե հայերի, եւ թե հույների, ասորիների նկատմամբ իրականացրած Ցեղասպանության ճանաչման հարցում։ Բելգիայի նման երկիրը, որը հարգում է մարդու իրավունքները, պետք է չընդուներ մի անձի, որը ոտնակոխում է ամեն տեսակի մարդկային իրավունքներ, եւ վերջին շրջանում քուրդ ժողովրդի դեմ պատերազմ է սկսել՝ լուրջ վտանգելով անմեղ մարդկանց կյանքը»,-ասաց Կարապետյանը։

Բելգիայի հայ համայնքը եւ երկրի քրիստոնյա փոքրամասնությունները, սակայն, ըստ Կարապետյանի, բողոքի ակցիաներ չեն անցկացրել։ Էրդողանի այցը բողոքի ակցիայի միջոցով դատապարտել է միայն քրդերի մի փոքր խումբ։ 

Գասպար Կարապետյանի խոսքով՝ Էրդողանի թիկնապահների վատ պահվածքի հետեւանքով առաջացած միջադեպը լայն քննարկման առարկա է դարձել բելգիական մամուլում։

«Էրդողանը մեծամտություն է անում՝ կարծելով, որ ինքը նոր սուլթան է, եւ իրեն պետք է բոլորը երկրպագեն։ Բելգիայում դա չընդունեցին։ Միջադեպերը համենայն դեպս իր այցելության վրա ազդեցին։ Էրդողանը մամուլում քննադատվեց Բելգիայի ազգային իրավունքների նկատմամբ վատ վերաբերմունք համար»,-ասաց Կարապետյանը։ 

Հիշեցնենք, որ Բելգիայում «Էգմոն» ինստիտուտում Էրդողանի ելույթից առաջ Թուրքիայի նախագահի թիկնապահները պնդել են, որ իրենց չի բավարարում բելգիացի VIP թիկնապահների իրականացրած ստուգումները, եւ իրենք նորից պետք է ստուգեն դահլիճը, ինչը վիճաբանության պատճառ է դարձել`ավարտվելով թուրք եւ բելգիացի թիկնապահների ծեծկռտուքով։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 4–ին պետական այցով մեկնել էր Բելգիա, որտեղ մասնակցել էր «Եվրոպալիա» արվեստի միջազգային փառատոնի բացման արարողությանը, որի հյուրընկալող երկիրը 2015թ. Թուրքիան է, եւ հանդիպումներ ունեցել ինչպես Բելգիայի, այնպես էլ Եվրամիության պաշտոնյաների հետ։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բելգիայի մայրաքաղաքի քաղաքապետ Իվան Մեյերը հրաժարվել է Թուրքիայի նախագահին սրահ տրամադրել՝ հանրահավաք անցկացնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները...
Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
Պատգամավորը վստահեցրել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը անվտանգության,...
«Քաղաքացիական պայմանագիր». Հայաստանի վարչապետը չի հրաժարվել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց
Ներկայիս իշխանության օրոք մի քանի կարևոր գործընթացներ են տեղի ունեցել, այդ թվում․․․
Ամենաշատ