News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանրային հեռուստաընկերության գործառույթների մեջ պետք է մտնի նաեւ քաղաքացիների հոգեւոր դաստիարակությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա, դիմելով Հանրային հեռուստադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին, առաջարկել է հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների մեջ ընդգրկել հոգեւոր հաղորդումներ:

«Հանրային հեռուստաընկերության գործառույթների մեջ պետք է մտնի նաեւ քաղաքացիների հոգեւոր դաստիարակությունը: Գոհ ենք, որ կա «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որը Մայր Աթոռի օժանդակությամբ իրականացնում է հոգեւոր հաղորդումների հեռարձակումը բայց համաձայնեք, որ «Շողակաթը հեռարձակման լավ տիրույթ, որ ունի Հանրային հեռուստառադիոընկերությունը: Այդ կապակցությամբ ունեմ առաջարկ. հնարավո՞ր է 2016 թվականին ընդգրկել Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների ցանկում հաղորդումներ, որտեղ մեր հոգեւոր հայրերը կներկայացնեն Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը եւ ինչու չէ նաեւ երեւելիները պատմությունները»,- իր խոսքում նշել է Շարմազանովը՝ հավելելով, որ նման հաղորդումները կօգնեն նաեւ կրնական այլ կազմակերպությունների դեմ պայքարում:

Ջաղինյանն ընդունել է Շարմազանովի առաջարկը եւ խոստացել այդ ուղղությամբ աշխատանքներ տանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ