News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քիմիայի ոլորտում 2015թ. Նոբելյան մրցանակի արժանացած 3 գիտնականներից մեկի` Թուրքիայի քաղաքացի Ազիզ Սանջարի ազգային պատկանելության հարցը վիճաբանությունների առիթ է դարձել սոցցանցերում։ Թուրքերը գրում են, թե հպարտ են, որ թուրքը Նոբելյան մրցանակ է ստացել, իսկ քուրդ օգտատերերը հիշեցնում են, որ Ազիզ Սանջարը քուրդ է, ծնվել է քրդերի ընտանիքում։

Մինչդեռ որոշ օգտատերեր պնդում են, որ Սանջարը հայկական արմատներ ունի։

Նշենք, որ Ազիզ Սանջարի ծննդավայրը՝ Մարդին նահանգի Սավուրի շրջանը, մինչեւ Ցեղասպանությունը եղել է ամբողջովին հայաբնակ, իսկ ներկայում այնտեղ հիմնականում ապրում են քրդեր, այդ թվում` ծպտյալ հայեր։

Ազիզ Սանջարի ազգական, ներկայում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Միտհաթ Սանջարը Հայոց ցեղասպանությունը ճանաչած քուրդ գործիչներից է։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի Բիոքիմիայի եւ բիոֆիզիկայի բաժնի դասախոս, պրոֆեսոր Ազիզ Սանջարը ծնվել է 1946թ. Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին նահանգում։ Նա եղել է ընտանիքի 7-րդ երեխան։  Թեեւ նրա ծնողները կրթություն չեն ունեցել, երեխաների համար ապահովել են լավ կրթություն ստանալու հնարավորություն։

Ազիզ Սանջարը 1963թ. ընդունվել եւ 1971թ. ավարտել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Ավարտելուց հետո մեկնել է ԱՄՆ, որտեղ աշխատել ու գիտական գործունեությամբ է զբաղվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ