News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարությունը քարտեզագրել է եւ գիտի, թե որ մարզերում բժիշկների պակաս կա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

«Մենք լծակներ չունենք՝ բժիշկներին ուղղորդելու, սակայն ունենք երեք տարբերակ՝ բժիշկների պակասը լրացնելու համար․ գերարտադրել, պայմաններ ստեղծել, որ մարզերում աշխատելը գրավիչ լինի եւ նպատակային կլինիկական օրդինատուրա ներդնել։ Վերջինը մենք ակտիվ իրագործում ենք»,- ասաց Արմեն Մուրադյանը։

Նշենք, որ Հայաստանի տարբեր շրջաններում, մասնավորապես սահմանամերձ գյուղերում բժիշկների պակաս կա, հատկապես նեղ մասնագետների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ