Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսագրություն, որտեղ ցուցադրված է, թե ինչպես են Կասպյան նավատորմի նավերից թեւավոր հրթիռներով գնդակոծում Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերը: Տեսագրությունը տեղադրվել է YouTube կայքում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի նավերը մասնակցում են Սիրիայում Իսլամական պետություն խմբավորման գրոհայինների դեմ գործողությանը: Գրոհայինների դիրքերի վրա 26 հրթիռ է արձակվել: