News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ  ոստիկանությունը դատարանում կապացուցի, որ ինտերնետային SOS հաղորդման շրջանակում արատավորվել է հայ ոստիկանների պատիվն ու արժանապատվությունը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 7–ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը, ըստ որի, ապացույցներից մեկը SOS հաղորդման ֆեյսբուքյան էջի մայիսի 26-ի գրառումն է, որում ասվում է` «Հիմիկվա դրությամբ 22 485 հազար մարդ իմացավ, թե ով է ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆԸ»: Ֆեյսբուքյան գրառման սքրինշոթը կցվեց գործի նյութերին։

SOS հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանն իր ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանի միջոցով առարկություն էր ներկայացրել դատարան  իր դեմ ոստիկանության ներկայացրած  հայցի վերաբերյալ` պատճառաբանելով, թե հայցն անհիմն է, ինքը ոստիկանների հասցեին վիրավորական արտահայտություն թույլ չի տվել:

Ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ բոլորն էլ տեսել են տեսանյութը, որը նպատակ է ունեցել արատավորել ոստիկանության բարի համբավը:

«Պատասխանողը դեռ պետք է կարողանա ապացուցել, որ տեսանյութում ոստիկանների հասցեին հնչեցված արտահայտությունը վիրավորական բնույթի չէ, իսկ մենք դա կհաստատենք ծանրակշիռ ապացույցներով»,-ասաց Հովհաննես Քոչարյանը:

Նշենք, որ Հայկուհի Հարությունյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որով պահանջում էր կասեցնել քաղաքացիական գործի վարույթը, մինչեւ Սահմանադրական դատարանը չհաստատի, որ պաշտպան Արտակ Զեյնալյանը չի կարող մասնակցել դատավարությանը, ինչպես որոշել էր դատարանը, քանի որ Զեյնալյանը փաստաբան չէ:

Դատարանը մերժեց պատասխանող կողմի միջնորդությունը անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Նշենք, որ պատասխանող կողմը ներկա չէր դատական նիստին: Փոխարենը միջնորդությունը եւ հայցի պատասխանը դատարան էր ուղարկել գրավոր տեսքով: Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա ծանոթանալ ոստիկանության ներկայացրած գրավոր ապացույցին։

Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանը եւ Սերգեյ Զաքարյանը ներկայացրած հայցով պահանջում են քաղաքացիա-իրավական պատասխանատվության ենթարկել  հաղորդավար Վիլեն Գայֆեջյանին` SOS հաղորդման 11-րդ թողարկման ընթացքում ոստիկաններին հրապարակայնորեն վիրավորելու եւ «շան տղերք» անվանելու համար: Հաղորդավարն այս արտահայտությունն օգտագործել է` անդրադառնալով մայիսի 13-ին, նախագահական նստավայրի դիմաց տեղի ունեցած միջադեպին, երբ բանակում մահացած զինվորների սեւազգեստ մայրերին ոստիկանները փողոցով քարշ էին տվել։ ՀՀ ոստիկանությունը պատասխանող կողմից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և ոստիկանության ծառայողներ Արթուր Մադաթյանին ու Սերգեյ Զաքարյանին վճարել փոխհատուցում 1-ական միլիոն դրամի չափով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Ամենաշատ