News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կրքերը թեժանում են։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին  ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը որոշում էր կայացրել սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցած պատգամավորներին՝ Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին միջազգային կառույցներում հայկական պատվիրակությունների կազմից հետ կանչելու մասին։ Քննարկվում է նաեւ երկու պատգամավորներին խորհրդարանական հանձնաժողովների նախագահների պաշտոններից հետ կանչելու հարցը։

Բացի այդ, ըստ ԲՀԿ կանոնադրության՝ կուսակցության տարածքային կառույցը դիմել է ԲՀԿ քաղխորհրդին՝ քննարկելու Էլինար Վարդանյանի կուսակցության շարքերում մնալու նպատակահարմարության հարցը:

ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Էլինար Վարդանյանի՝ կուսակցությունում մնալու նպատակահարմարության հարցը դրվելու է քննարկման։ Վահան Բաբայանը կտրականապես հերքեց, թե Վարդանյանի եւ Մարգարյանի նկատմամբ նման մոտեցումը կապված է քվեարկությանը նրանց չմասնակցելու հետ, սակայն ակնհայտ է, որ նրանց նկատմամբ ներկուսակցական «հետապնդումը» սկսվել է հենց քվեարկությունից հետո։ ԲՀԿ մամուլի քարտուղարն ալ հարցերի պատասխանելուց հրաժարվեց՝ պատճառաբանելով, թե մամուլում արդեն ներկայացրել են իրենց մոտեցումները։

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը պնդում է, որ իրեն ոչ ոք չի տեղեկացրել խմբակցության նիստի եւ իրեն միջազգային պատվիրակությունների կազմից հանելու մասին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ստեփան Մարգարյանը նշել էր, որ ինքն այնուամենայնիվ հանգիստ է վերաբերում կայացված որոշմանը։

«Կան խորքային բաներ, որոշակի հարցականներ։ Կոռեկտ չէ անձի հարցը քննարկել՝ առանց ներկայության, առանց տեղյակ պահելու։ Ինձ ոչ ոք չի զանգել, խաբում են, թե երկու օր շարունակ ինձ զանգահարել են, չեմ պատասխանել։ Նման բան չի եղել։ Բացի դրանից այլ դեպքերում զանգում եւ օգնականիս էին հայտնում, բայց այս անգամ նրան էլ չեն զանգել»,- ասաց Ստեփան Մարգարյանը՝ նշելով, որ ինքն այս պահին ավելին չի կարող ասել։

Էլինար Վարդանյանն իր հերթին հայտարարություն էր տարածել, որում նշել էր. «Ինձ համար տհաճ անակնկալ էր այն, որ իմ անձի հետ կապված հարցի քննարկում նախատեսող խմբակցության նիստի վերաբերյալ ես տեղյակ չեմ եղել: Ես դա ուզում եմ արձանագրել: Դա ճիշտ մշակույթ չէ»:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը բացակայում էին ԱԺ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու հարցի քվեարկությանը: Նրանք հայտարարել են, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ