Պետք չէ Հայաստանի տնտեսական իրավիճակը ներկայացնել սեւ գույներով։ Այդ մասին Հայաստանի խորհրդարանում հոկտեմբերի 7-ի կառավարական ժամի ընթացքում ասել է փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։
Նրա խոսքով, տարեսկզբից ի վեր ռուսական տրանսֆերտների կրճատումը դոլարով կազմել է 25%, իսկ ռուբլով դրանք մնում են մոտավորապես նույն մակարդակում։ Կես տարվա ընթացքում արձանագրված բացասական տարբերությունը սկսում է աստիճանաբար ջնջվել։ «Իսկ տնտեսական ակտիվությունը, գյուղատնտեսության վերելքի շնորհիվ, բավականին բարձր է։ Բացի այդ, կառավարությունն անում է ամեն հնարավորը, որպեսզի լավագույնս կազմակերպի վերամշակող ձեռնարկությունների կողմից ֆերմերներից գյուղատնտեսական արտադրանքի գնումը », - գրել է փոխվարչապետը։