News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Հանրային հեռուստաընկերությունը, լինելով հանրային հարկերի հաշվին գոյատևող հեռուստաընկերություն,  չի կատարում  իր առջև դրված կարևոր խնդիրը՝ հասարակական կարծիքի ձևավորումը երկրի համար կարեւոր խնդիրների շուրջ հեռուստաբանավեճեր ու քննարկումներ կազմակերպելու միջոցով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին,  Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության 2014-ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ իր ելույթում ասաց հարակից զեկուցող Ռուբեն Հակոբյանը:

«Ինձ հետաքրքիր է, թե ձեր հանձնաժողովում չեղա՞վ մեկը, որ ասեր՝ այ ընկեր, այս 3 տարիների ընթացքում մեր պետության համար շրջադարձային պահեր եղան, Հայաստանը գնում էր Եվրոասոցացում,բայց ոչ մի թեմա չքննարկվեց, բանավեճ չեղավ, գնացինք Մաքսային միություն, ԵՏՄ, ի՞նչ եք արել՝ ոչ մի բան»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ նշելով, որ հեռուստաընկերությունը դա չի անում, քանի որ իշխանությանը ձեռնտու չէ:

 ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ընդհատելով Ռուբեն Հակոբյանի ելույթը, ճշգրտող հարց տվեց՝ արդյոք Հակոբյանը ներկայացնում է հանձնաժողովի կարծիքը, որին Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ ինքը շատ լավ տիրապետում է  հարակից զեկուցողի իրավունքներին և Հերմինե Նաղդալյանին առաջարկեց վերջում քննարկել, թե ինչ ասել է հարակից զեկուցող:

«Ես իսկապես գիտեմ՝ հարակից զեկուցողն ինչի համար է գալիս ամբիոնի մոտ, կարող ենք վերջում նստել ու քննարկել, թե ինչ բան է հարակից զեկուցողը: Հարակից զեկուցողը չի գալիս ու գովերգում հիմնական զեկուցողին, այլ ասում է այն թերությունների մասին, որոնք կան ոլորտում։ Վստահեք իմ գիտելիքներին եւ փորձին, чёрт возьми»,– վրդովվեց Հակոբյանը։

Դահլիճում ընդդիմադիր պատգամավորներն սկսեցին աղմկել՝ Հերմինե Նաղդալյանն էլ նրանց կոչ արեց հանդարտվել. «Խնդրում եմ, բոլորդ ձեզ կոռեկտ պահեք: Ես իմ իրավունքներն էլ գիտեմ, ճշգրտող հարց տալու իմ հնարավորությունն էլ»:

Տպել
Ամենաշատ