News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Սոչիի Օլիմպիական այգու «Շայբա» մարզադաշտում աչքի է ընկել հեթ-տրիկով՝ 3 տափօղակ խփելով Գիշերային հոկեյի լիգայի գալա-հանդիպման առաջին շրջանում։

Խաղի առաջին րոպեներին Պուտինը, որը խաղում է «Հոկեյի ազգային լիգայի» թիմի կազմում, հավասարեցրեց երաժիշտ Իգոր Բուտմանի բացած հաշիվը։ Այնուհետեւ առաջին շրջանում նախագահը եւս 2 տափօղակ  խփեց՝ ձեւակերպելով հերթական հեթ-տրիկը։ Խաղի առաջին շրջանն ավարտվել է 8։2 հաշվով՝ հօգուտ նախագահի «Հոկեյի ազգային լիգայի աստղեր» թիմի, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Պուտինը ավանդաբար հանդես է գալիս 11 համարի մարզաշապիկով։ Նրա հետ միասին նույն թիմում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ազգային հոկեյի աստղեր Պավել Բուրեն, Վիկտոր Շալիմովը, Վյաչեսլավ Ֆետիսովը, Ալեքսեյ Կատասոնովը եւ Ալեքսանդր Յակուշեւը, ով նախագահին սովորեցրել է չմուշկների վրա կանգնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ