News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորման գրոհայիններւը սպանել են Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդի զարմիկին։ Այս մասին տեղեկացրել են երկրի ոստիկանությունից։ Ուժայինների տեղեկություններով՝ ծայրահեղականները մայրաքաղաք Մոդագիշոյում կրակել են ավտոմեքենայի վրա, որի մեջ է եղել Լիբան Օսմանն ու Աբդիկակադեր Մոհամեդ անունով մի փաստաբան։

Հաղորդվում է, որ Օսմանը, որը վերջերս էր վերադարձել արտասահմանից, պետք է ղեկավարեր մայրաքաղաքային հոսպիտալը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Աշ Շաբաբ»-ի ներկայացուցիչ Շեյխ Աբդիազիզ Աբու Մուսաբը հաստատել է պետության ղեկավարի զարմիկի վրա հարձակման փաստը՝ նշելով, որ Օսմանը նախագահական նստավայրում շատ կարեւոր պաշտոնական դեմք էր։

Սոմալիում հակամարտությունը շարունակվում է 1990-ական թթ.-ից։ Բախումների պատճառով երկիրը կանգնել է ծայրահեղ սուր մարդասիրական ճգնաժամի առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ