News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը «Գրին քարտ» ստացողների թվով առաջատարն է տարածաշրջանում։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Հայաստանում դեսպանատան հյուպատոսական ծառայությունը չի հայտնում, թե դիմողներից քանիսը վիզա կստանան։ Արդյունքները հայտնի կլինեն միայն հաջորդ տարվա մայիսին։

Բայց վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանը «Գրին քարտ» ստացողների թվով առաջատարն է տարածաշրջանում։ Անցած տարի, օրինակ, ներգաղթի վիզա է ստացել ավելի քան 2000 հայաստանցի, որոնք ԱՄՆ գնալու հնարվորություն ունեն իրենց ընտանիքների հետ։ Վրաստանից «Գրին քարտ» ստացողների թիվը եղել է երկու անգամ ավելի քիչ՝ 803, Ադրբեջանից՝ 450։

Դիմողների թվով եւս Հայաստանն առաջինն է Հարավային Կովկասում. 2015-ին դիմել է ավելի քան 56 հազար հայաստանցի, մինչդեռ Վրաստանից դիմել էին 53 հազար, Ադրբեջանից՝ 29 հազար քաղաքացի։

«Դիմողների թիվը Հայստանում գնալով աճում է, բայց ընդհանուր առմամբ այդ թիվը մեծ չէ, քանի որ սա ողջ աշխարհում անցկացվող ծրագիր է»,- հայտնել է Հայաստանում Միացյալ Նահանգների հյուպատոս Ֆրանկ Թուն։

Միացյալ Նահանգները ներգաղթի վիզայի վիճակախաղ չի անցկացնում միայն այն երկրներում, որտեղից դեպի ԱՄՆ ներգաղթողների թիվը տարեկան անցնում է 50 հազարը, օրինակ, Չինաստանում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Բրազիլիայում եւ այլն։ 2015-ին «Գրին քարտ» ստացած քաղաքացիների թվով առաջին տեղերում են Եթովպիան, Եգիպտոսը, Կոնգոն, Ուկրաինան, Ուզբեկստանը եւ Ռուսաստանը։ Ընդհանրապես, ըստ վիճակագրության, ներգաղթի վիզայի համար դիմողների թիվը մեծ է նախկին Խորհրդային Միության տարածքում։

Նշենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարել է 2016-2017 թվականների «Գրին քարտի»՝ ԱՄՆ ներգաղթի վիճակախաղի մեկնարկի մասին։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ