News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը ֆերմերների  եւ վերամշակող ձեռնարկությունների համար խաղողի բերքի ընդունման առավելագույնս հարմարավետ գրաֆիկ կմշակի։

Այդ մասին հոկտեմբերի 7-ին լրագրողներին հայտնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նրա խոսքով, չնայած գինու-կոնյակի գործարաններն իրացման դժվարություններ ունեն, ամեն ինչ անում են ամբողջ բերքը գնելու համար։ Այս տարի խաղողի բերքը շատ հաջող է։

«Ուղղակի պետք է բերքի հավաքումն ու հանձնումն այնպես կազմակերպել, որպեսզի բոլորը նույն օրը բերք չհավաքեն», – հավելել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ