News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի արժանանալու համար մի քանի ժամ շարունակ շնորհավորանքներ է ստացել Շվեդիայի Լինչեպինգ քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Թումաս Լինդալը: Ցավոք, շուտով պարզվել է, որ բարձր պարգեւը նրան չի շնորհվում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սխալմունքը տեղի է ունեցել տեղի քաղաքային վարչակազմի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կլաես Լունդքվիստի մեղքով: Լրատվամիջոցներում կարդալով, որ այս տարի Նոբելյան մրցանակը շնորհվել է ծագումով Շվեդիայից, Ստոքհոլմի Կալորինյան ինստիտուտում գիտական աշխատանք պաշտպանած մասնագետի, նա որոշում է ամեն դեպքում ստուգել Լինչեպինգում աշխատող գիտնականների ցուցակը: Այստեղ նա ծանոթ ազգանուն է տեսնում եւ անմիջապես մամուլի հաղորդագրություն տարածում:

Հիմա Թումաս Լինդալին մնում է միայն շարունակել սպասել Նոբելյան հանձնաժողովից իրական հեռախոսազանգի:

Քիմիայի բնագավառում 2015 թվականին Նոբելյան մրցանակ է շնորհվել Թոմաս Լինդալին (Մեծ Բրիտանիա), Փոլ Մոդրիչին եւ Ազիզ Սանկարին (ԱՄՆ)՝ «ԴՆԹ-ի վերականգնման մեխանիզմի հետազոտության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ