News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ձեռքսեղմումը պատահականություն է կոչել: Նրա խոսքով, այն նույնիսկ խախտել է դիվանագիտական էթիկան:

Ամերիկյան New Yorker պարբերականին տված հարցազրույցում Զարիֆն ասել է, որ նախապես չի իմացել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման մասին:

«Պետությունների ղեկավարների համար ԱԳ նախարարների հետ ձեռքով ողջունելն ընդունված չէ: Պետության ղեկավարի համար նույնիսկ վիրավորական կլիներ նման բան ծրագրելը... Բայց երբ ես դուրս էի գալիս Գլխավոր վեհաժողովի դահլիճից, նախագահ Օբաման ներս էր մտնում, եւ մենք պարզապես հանդիպեցինք միմյանց: Դա պատահականություն է»,- ասել է ԱԳ նախարարը:

ՌԻԱ Նովոստիի-ի փոխանցմամբ, ավելի վաղ իրանական լրատվամիջոցները գրել էին, որ Օբամայի եւ Զարիֆի ձեռքսեղմումն առաջինն էր ԱՄՆ նախագահի եւ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի միջեւ 1979 թվականից ի վեր, երբ երկրում իսլամական հեղափոխություն տեղի ունեցավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ