News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին,  Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության վերաբերյալ խորհրդի հաշվետվության քննարկմանն իր ելույթում դրական գնահատեց Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող մշակութային հաղորդումները՝ նշելով, որ  սա Անկախության 20 տարիների ընթացքում նորություն է: Լեւոն Զուրաբյանը, սակայն, նկատեց, որ հեռուստաընկերության քաղաքական հաղորդումները միակողմանի են և  կողմնակալ:

«Ինչու՞  Հանրային հեռուստատեսությամբ չեն հնչում իշխանությանը հակադիր կարծիքներ, ինչո՞ւ իշխանությանը հակադիր կարծիքներ հայտնող ընդդիմադիրները չեն հրավիրվում հարցազրույցների և բանավեճների, որպեսզի երբ սկսվեն «Այո»-ի և «Ոչ»-ի  քարոզարշավները, 2 ճակատն էլ ունենա հավասար հնարավորություն, բանավեճի ի՞նչ ֆորմատներ եք նախատեսում 2 քարոզարշավների միջև, որպեսզի լինի հավասարության սկզբունքը»,-Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահին հարց ուղղեց Լևոն Զուրաբյանը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն ասաց, որ բոլոր քաղաքական ուժերին էլ իրենց եթերում հնարավորություն տալիս են երեւալու, տարբեր ծրագրերում մասնակցելու:

«Երբ ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների քննարկումներն էին, մենք միանգամից եկանք ու ուղիղ եթեր հեռարձակեցինք: Այդ 2 օրվա ընթացքում այնպիսի բաներ հնչեցին Հանրայինի եթերով, որ չեմ պատկերացնում` մեկ այլ հեռուստաընկերություն, որ աներ»,-ասաց Ջաղինյանը` հարց ուղղելով Զուրաբյանին, թե ո՞ր ծրագրում է ցանկացել մասնակցել, բայց չի մասնակցել:

Դահլիճից հնչեց մի տարբերակ. «Երգ երգոց»:

Տպել
Ամենաշատ