News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահը քաղաքական թիմ չունի։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մեծ քաղաքականություն վերադառնալու Քոչարյանի շանսերին։

«Քաղաքականության համար քաղաքական թիմ է պետք, խոսքը մտերիմների, բարեկամների մասին չէ, այլ քաղաքական կուսակցությունների։ Ինձ հայտնի չէ այն թիմը, որը հայտարարել է նոր քաղաքական ամբիցիաների մասին»,- նշել է Շարմազանովը։

Հարցին, թե հնարավոր համարում է Քոչարյանի առաջադրումը 2017թ., Շարմազանովը պատասխանել է. «Ամեն ինչ էլ կարող է լինել, մինչեւ 2017 թվականը։ Ձեր ասած գործիչն ու նրա քաղաքական թիմը գոնե ինձ համար այս պահին տեսանելի չեն»։

ԱԺ փոխնախագահը նաեւ խոսել է Հայ ազգային կոնգրեսի մեղադրանքներին, նշելով, որ ՀԱԿ-ը ի սկզբանե բոյկոտել է սահմանադրական բարեփոխումների քննարկում։ «Հրավիրում ենք, չեն գալիս քննարկման։ Ի՞նչ պարտադիր է, որ իրենց առաջարկներն ընդունենք։ Իրենք առաջարկ անում են, Վարդան Պողոսյանն ընդունում է, հետո ասում են՝ է, չընդունեիք»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Դեռ հարց է, Հայ ազգային կոնգրես գոյություն ունի՞, թե՞ ոչ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ