News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Գիտնականների միջազգային խումբն Ինդոնեզիայում առնետի նոր եւ արտասովոր տեսակ են հայտնաբերել, որին Hyorhinomys stuempkei է կոչել՝ խոզի դնչով առնետ: Նոր տեսակի մռութն իսկապես խոզի դնչի է նման, բայց այն նաեւ մի շարք այլ առանձնահատկություններ ունի:

«Vesti.ru»-ի փոխանցմամբ, կենդանին իր չափերի համեմատ շատ երկար մռութ եւ մեծ ականջներ ունի, փոքր բերան, երկար ներքեւի ատամներ ու շատ երկար մորթի:

Առնետի նոր տեսակի քաշը շուրջ 250 գրամ է: Այս կաթնասունը մսակեր է: Գիտնականները ենթադրում են, որ այն հիմնականում սնվում է անձրեւորդերով եւ բզեզների բոժոժներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ